ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի նորմերը

Ադրբեջանը բացահայտ խախտում է միջազգային իրավունքի նորմերը
02.05.2016 | 23:26

Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հարակից բնակավայրերում ռազմական միավորների տեղակայումը միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում է (Ժնեւի կոնվենցիա, 1949 թ. օգոստոսի 12, թիվ 1 լրացուցիչ արձանագրություն, էջ 58)՝ գրում է իտալական Sponda Sud-ը: Փաստացի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, որ միանշանակ ապացուցում են, թե Բաքուն որքան է ուժեղացրել ռազմական ներկայությունը հակամարտության շրջանում: Լուսանկարներում հստակ երեւում է խիտ բնակեցված գոտում Ադրբեջանի ռազմական միավորների ներկայությունը, որոնց մերձակայքում Լեռնային Ղարաբաղի զորքեր կամ զինված ստորաբաժանումներ չկան: Լուսանկարները հերքում են Բաքվի հայտարարությունները, որ շաբաթներով պնդում է, թե արշավը ռազմական չէ, այլ հայկական ագրեսիայից օրինական պաշտպանություն: Դիրքորոշում, որին այլեւս ոչ ոք, կարծես, չի հավատում:

Դիտվել է՝ 2535

Մեկնաբանություններ